ՓՐԿԵՔ ԵՂՋԵՐՈՒ

Օգնեք մեզ վերաբնակեցնել Կովկասյան ազնվացեղ եղջերուն Հայաստանի անտառներում:

Ձեր աջակցությունը վճռորոշ է այս առաքելությունն իրականացնելու համար:

Մենք հավատում ենք, որ միավորելով ուժերը՝ կարող ենք իրականացնել այս հավակնոտ նպատակը։

SAVE A RED DEER

Վճարման տեսակ Required
AMD
 
Your information

You will be redirected to a secure bank page to make a payment!

Terms

Donation Total: 7,900 AMD

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ՝ ՄԻԱՍԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱԶՆՎԱՑԵՂ ԵՂՋԵՐՈՒՆ

Որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով այս գեղեցիկ  կենդանին աստիճանաբար սկսում է անհետանալ Հայաստանի տարածքներից և այսօր տեսակն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում` որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»:

Հատկանշական է, որ Հայաստանը հնագույն ժամանակներից եղել է Կովկասյան ազնվացեղ եղջերուի բնակավայրը։ Հազարամյակներ առաջ ստեղծված ժայռապատկերների (ժայռերի վրա փորագրված պատկերներ և գծանկարներ) վրա, որոնք հանդիպում են Հայաստանի լեռներում, պատկերված են տարբեր տեսակի կենդանիներ, այդ թվում՝ ազնվացեղ եղջերուն։

Վերջին 70 տարվա ընթացքում մարդիկ Հայաստանում շատ հազվադեպ դեռ հանդիպել են այս տպավորիչ կենդանուն, սակայն, ցավոք դրանք հարևան երկրներից պատահական ներթափանցած առանձնյակներ էին:

ԴՈՒՔ ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱԶՆՎԱՑԵՂ ԵՂՋԵՐՈՒՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2013 թվականից սկսած մենք՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ առաքելություն ենք ստանձնել Կովկասյան ազնվացեղ եղջերուն (Cervus elaphus maral) վերաբնակեցնել Հայաստանում։

Մեր նպատակն է առաջիկա 15 տարվա ընթացքում Հայաստանում վերականգնել ազնվացեղ եղջերուի թվաքանակը։ Այս նպատակի իրականացումը մենք սկսել ենք «Դիլիջան» ազգային պարկում «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» կառուցելով:

Կենտրոնում ստեղծվել է 10 հա ընդհանուր մակերեսով ազատավանդակ, որտեղ 2018 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից բերվել են առաջին 14 եղջերուները։

Այստեղ եղջերուներին պարբերաբար կերակրում են, լավ խնամում և խիստ վերահսկում: Հատկանշական է, որ Կենտրոնում արդեն ծնվել է ավելի քան 21 ձագ։

ԲՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՑ ԿԹՈՂՆՎԵՆ ԵՎՍ ՀԻՆԳ ԵՂՋԵՐՈՒ

Այնուհետև յուրաքանչյուր տարի մենք բնություն ենք բաց թողնում Կենտրոնում ծնված եղջերուներին։ Անցյալ տարի մենք 3 առանձնյակի բաց թողեցինք Դիլիջանի անտառներ, ևս 5-ը նախատեսում ենք բաց թողնել այս աշնանը։

Բայց մենք չենք կարող դա անել միայնակ, մենք Ձեր աջակցության կարիքն ունենք: Նվիրաբերելով գումար՝ Դուք կօգնեք մեզ վերակառուցել սննդի պահոցը Բազմացման Կենտրոնում, ձեռք բերել հատուկ մեծ սառնարան՝ եղջերուների համար նախատեսված սնունդը թարմ և առողջ պահելու համար, ինչպես նաև գնել տեղորոշման վզկապներ, որոնք կօգնեն մեզ վերահսկել բաց թողնված եղջերուների տեղաշարժը և հավաքել կարևոր տվյալներ հետագա հետազոտության և վերաբնակեցման համար:

ԱՋԱԿՑԵՔ ՄԵՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՋԱՆՔԵՐԻՆ` ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՎ ԱՅՍՕՐ

Օգնեք լուծում գտնենք միասին: Ձեր ներդրումը կնպաստի վայրի բնության վերականգնմանն ու պաշտպանությանը: Միացե՛ք մեզ այս կարևոր առաքելության մեջ, որպեսզի վերաբնակեցնենք չքնաղ Կովկասյան ազնվացեղ եղջերուն Հայաստանում և պահպանենք այն գալիք սերունդների համար:

 

Powered by

codemanss-logo