Վճարման տեսակ Required
AMD
 
Your information

Վճարում կատարելու համար դուք կուղղորդվեք բանկային անվտանգ էջ:

Terms

Donation Total: 7,900 AMD

ՈՐԴԵԳՐԵՔ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱԶՆՎԱՑԵՂ ԵՂՋԵՐՈՒ

Ժամանակին Հայաստանի անտառներում շրջում էր շքեղ Կովկասյան ազնվացեղ եղջերուն։ Սակայն որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով այս խորհրդանշական  կենդանին աստիճանաբար սկսում է անհետանալ իր բնակավայրից:

Որդեգրեք Կովկասյան ազնվացեղ եղջերու և օգնեք մեզ վերաբնակեցնել  նրանց Հայաստանում:

Եկեք դրանց միասին վերադարձնենք մեր անտառներ:

ՈՐԴԵԳՐԵՔ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱԶՆՎԱՑԵՂ ԵՂՋԵՐՈՒ

Ժամանակին Հայաստանի անտառներում շրջում էր շքեղ Կովկասյան ազնվացեղ եղջերուն։ Սակայն որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով այս խորհրդանշական  կենդանին աստիճանաբար սկսում է անհետանալ իր բնակավայրից:

Որդեգրեք Կովկասյան ազնվացեղ եղջերու և օգնեք մեզ վերաբնակեցնել  նրանց Հայաստանում:

Եկեք դրանց միասին վերադարձնենք մեր անտառներ:

ՈՐԴԵԳՐԵՔ ԱԶՆՎԱՑԵՂ ԵՂՋԵՐՈՒ, ԱՋԱԿՑԵՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

Մեր վերջնական նպատակն է վերականգնել Կովկասյան ազնվացեղ եղջերուի թվաքանակը Հայաստանում։ Այդ նպատակով «Դիլիջան» ազգային պարկում կառուցել ենք «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն», որտեղ եղնիկներին բազմացնում ենք, խնամում և պատրաստ լինելուց հետո բաց թողնում բնություն:

2022 թվականին մենք բաց թողեցինք առաջին 3 առանձնյակին և ամեն տարի բաց կթողնենք ևս 5-10 եղջերու: Ձեր խորհրդանշական որդեգրումն աջակցում է մեզ և հնարավորություն տալիս շարունակել մեր աշխատանքը:

Միևնույն ժամանակ՝ Հայաստանում մեր գործընկերների հետ միասին, մենք բարձրացնում ենք հասարակության տեղեկացվածության մակարդակը վայրի բնության հետ մարդկանց համակեցության անհրաժեշտություն մասին՝ պահպանելով կարևոր հավասարակշռությունը։ Այդ հավասարակշռությանը սպառնացող մեկ այլ մեծ վտանգ է վայրի բնության հանդեպ հանցագործությունը, և մենք ամեն ինչ անում ենք այն դադարեցնելու համար:

Ի՞նչպես աջակցել

 

ԳԻՏԵԻ՞Ք

Կովկասյան ազնվացեղ եղջերուն սոցիալական և հիմնականում գիշերային կենսակերպ վարող կենդանի է: Այն ուտում է տարատեսակ խոտեր և տերևներ, երբեմն էլ հատապտուղներ և սունկ: Այն կարող է կշռել մինչև 320 կգ։

 

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱԶՆՎԱՑԵՂ ԵՂՋԵՐՈՒԻ ՄԱՍԻՆ

WWF-ում մենք օգտագործում ենք տեղորոշման վզկապներ՝ եղջերուի տեղաշարժը վերահսկելու և այնպիսի կարևոր տվյալներ հավաքագրելու համար, ինչպիսիք են՝ բնակավայրի տարածվածությունը, վարքագիծը և սննդակարգը: Վզկապները կենդանու վարքագծի վրա նվազագույն ազդեցություն են թողնում և օգնում դրանց հեշտությամբ հայտնաբերել:

Կովկասյան ազնվացեղ եղջերուի առաջին 14 առանձնյակը Հայաստան է բերվել Իրանի Իսլամական Հանրապետությունից 2018 թվականին Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում։ Մինչ այժմ Կենտրոնում արդեն ծնվել է ավելի քան 21 ձագ։

 

HOW DOES IT WORK?

First of all: thank you. You’re choosing something different. This is not a normal gift. This is a special gift because it will help protect the beautiful and fragile nature that surrounds us.
This is a perfect gift for animal lovers, environmentalists or simply people with a big heart.

ONLY 3 STEPS TO COMPLETE YOUR ADOPTION, IT’S EASY!

  1. Choose the animal you love the most
  2. Personalize the certificate with your own message
  3. Fill the data (you can decide what day and what time you want the person to receive your special gift)
  4. Send the gift easily by email (you’ll receive a copy)
  5. Enjoy the special gift

Last-minute gift? This is the perfect solution! You can send the personalized certificate very quickly! We’ll keep you updated on how you’re supporting our vital work.

Safety: our donation process is fully encrypted to ensure all personal and financial information is kept safe and secure.

Any questions? Take a look at our adoption FAQs

Ի՞ՆՉՊԵՍ ԱՋԱԿՑԵԼ

Նախ՝ շնորհակալություն։ Դուք տարբերվող ընտրություն եք կատարում: Սա հասարակ նվեր չէ։ Սա յուրահատուկ նվեր է, քանի որ այն կօգնի պաշտպանել մեզ շրջապատող գեղեցիկ և փխրուն բնությունը:

Սա կատարյալ նվեր է կենդանիներ սիրողների, բնապահպանների կամ պարզապես մեծ սրտով մարդկանց համար։

ԸՆԴԱՄԵՆԸ 3 ՊԱՐԶ ՔԱՅԼ ՁԵՐ ՈՐԴԵԳՐՈՒՄՆ ԱՎԱՐՏԻ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. Ընտրեք այն կենդանուն, որն ամենից շատ եք սիրում
2. Ավելացրեք Ձեր անձնական հաղորդագրությունը վկայականում
3. Լրացրեք տվյալները (կարող եք որոշել, թե որ օրը և որ ժամին եք ցանկանում, որ հատուկ նվերը հասնի հասցեատիրոջը)
4. Նվերը հեշտությամբ ուղարկեք էլ․ փոստով (Դուք կստանաք պատճենը) 
5. Վայելեք հատուկ նվերը

Վերջին րոպեին եք ընտրե՞լ նվերը։ Սա կատարյալ լուծում է: Դուք կարող եք շատ արագ ուղարկել անհատականացված վկայականը:

Մենք Ձեզ պարբերաբար կտեղեկացնենք, թե ինչպես եք Դուք աջակցում մեր շատ անհրաժեշտ աշխատանքին:

Անվտանգություն. մեր նվիրատվության գործընթացը լիովին գաղտնագրված է՝ Ձեր անձնական և ֆինանսական տվյալների գաղտնիությունը ապահովելու համար։

Powered by

codemanss-logo