Հայկական լեռնաշխարհը վտանգված կենդանատեսակ համարվող Կովկասյան ընձառյուծի (Panthera pardus tulliana) ապրելավայրն է։ Ժամանակին այն Հայաստանում բավական տարածված է եղել։ Սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսն այնքան է ընդլայնվել, որ կենդանատեսակը 1987 թվականին ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում:
Որդեգրե՜ք Կովկասյան ընձառյուծ և աջակցեք մեզ՝ պահպանել նրանց Հայաստանում:
Հայկական լեռնաշխարհը վտանգված կենդանատեսակ համարվող Կովկասյան ընձառյուծի (Panthera pardus tulliana) ապրելավայրն է։ Ժամանակին այն Հայաստանում բավական տարածված է եղել։ Սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսն այնքան է ընդլայնվել, որ կենդանատեսակը 1987 թվականին ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում:
Որդեգրե՜ք Կովկասյան ընձառյուծ և աջակցեք մեզ՝ պահպանել նրանց Հայաստանում:
Ներկայումս հայոց լեռների արքան՝ Կովկասյան ընձառյուծը, ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով: Հայաստում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի, իսկ աշխարհում դրանց թվաքանակը 1000-ից քիչ է։
Գոյատևման և բազմացման համար ընձառյուծին անհրաժեշտ է անվտանգ կենսամիջավայր, միգրացիոն բնական միջանցքներ` ազատ ու ապահով տեղաշարժվելու համար և իհարկե՝ բավարար կերային բազա: Ահա հենց այս պայմանների բարելավման ուղղությամբ էլ աշխատում է WWF Հայաստանը:
Միացեք մեզ՝ պաշտպանելու ծայրահեղ վտանգված Կովկասյան ընձառյուծը: Միասին մենք կարող ենք ավելի անվտանգ ապագա ստեղծել այս վեհաշուք արարածների համար և պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը։
Կովկասյան ընձառյուծն ունի մոխրագույն և մի փոքր կարմրավուն մորթու յուրահատուկ խառնուրդ՝ զարդարված տարբերվող վարդանախշաձև սև բծերով: Մարմնի միջին 158 սմ երկարությամբ և մինչև 60 կգ քաշով այս արարածը միաժամանակ և՛ ուժեղ է, և՛ սլացիկ:
Կովկասյան ընձառյուծը նախընտրում է այնպիսի բնակավայրեր, ինչպիսիք են ենթալպյան մարգագետինները, խառը անտառները, քարքարոտ լանջերը և լեռնատափաստանները՝ խուսափելով քաղաքային տարածքներից և երկարատև ձյան ծածկույթից:
2018 թվականի դեկտեմբերից «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իր հիմնական բնակությունն է հաստատել «Նեո» անունով երիտասարդ արու ընձառյուծը։ Վերջին տարիներին կենդանու ակնհայտ գոյությունը մեր երկրում երկարամյա աշխատանքի արդյունքն է:
First of all: thank you. You’re choosing something different. This is not a normal gift. This is a special gift because it will help protect the beautiful and fragile nature that surrounds us.
This is a perfect gift for animal lovers, environmentalists or simply people with a big heart.
Last-minute gift? This is the perfect solution! You can send the personalized certificate very quickly! We’ll keep you updated on how you’re supporting our vital work.
Safety: our donation process is fully encrypted to ensure all personal and financial information is kept safe and secure.
Any questions? Take a look at our adoption FAQs
Նախ՝ շնորհակալություն։ Դուք տարբերվող ընտրություն եք կատարում, քանի որ օգնում եք պաշտպանել մեզ շրջապատող գեղեցիկ և փխրուն բնությունը:
Սա կատարյալ ընտրություն է կենդանասերների, բնապահպանների կամ պարզապես մեծ սրտով մարդկանց համար։
1. Ընտրեք այն կենդանուն, որին ամենից շատ եք սիրում
2. Ընտրեք նվիրատվության գումարը
3. Լրացրեք տվյալները
4. Ստացեք որդեգրման վկայականը էլ․ փոստով 24 ժամվա ընթացքում
Մենք Ձեզ պարբերաբար կտեղեկացնենք, թե ինչպես եք Դուք աջակցում մեր շատ անհրաժեշտ աշխատանքին:
Անվտանգություն. մեր նվիրատվության գործընթացը լիովին գաղտնագրված է Ձեր անձնական և ֆինանսական տվյալների գաղտնիությունը ապահովելու համար։