Գորշ արջերը մեծագույն և տարածված գիշատիչ կենդանիներ են, որոնք հանդիպում են Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Տավուշի, և Լոռու մարզերում: Այս կենդանատեսակը ընդգրկված է հայաստանի Կարմիր ցուցակում, որպես խոցելի տեսակ։
Հայկական լեռնաշխարհը վտանգված կենդանատեսակ համարվող Կովկասյան ընձառյուծի (Panthera pardus tulliana) ապրելավայրն է։ Ժամանակին այն Հայաստանում բավական տարածված է եղել։ Սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսն այնքան է ընդլայնվել, որ կենդանատեսակը 1987 թվականին ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում:
Որդեգրե՜ք Կովկասյան ընձառյուծ և աջակցեք մեզ՝ պահպանել նրանց Հայաստանում:
Գորշ արջերի քանակը շատ վայրերում կրճատվել է՝ պայմանավորված մարդ-կենդանի կոնֆլիկտով և որսագողությամբ: Մարդկային գործունեության ընդլայնումը դեպի բնության տարածքները հանգեցնում է կենսավայրերի մասնատմանը, ինչը դժվարացնում է արջերի համար սնունդ և հարմար բներ գտնելը: Որսագողությունը և հալածանքը, որոնք հաճախ պայմանավորված են վախով կամ տնտեսական շահերով, էլ ավելի են խորացնում նրանց գոյատևման սպառնալիքները:
Պահպանման ջանքերն ուղղված են նրանց կենսավայրերի պաշտպանությանը, մարդկանց և արջերի միջև կոնֆլիկտի նվազեցմանը և տեղական համայնքների իրազեկմանը:
Գորշ արջը (Ursus arctos) շատ հարմարվողական տեսակ է, որն ապրում է տարբեր էկոհամակարգերում, ներառյալ անտառները, լեռները, տունդրան և մարգագետինները:
Գորշ արջերի քաշը տատանվում է 100-ից 600 կիլոգրամի միջև՝ կախված նրանց գտնվելու վայրից, սննդակարգից և տարվա ժամանակից: Այս մենակյաց կենդանիները հայտնի են իրենց ուշագրավ հիշողությամբ և խելացիությամբ՝ հաճախ հիշելով սննդի աղբյուրները նույնիսկ տարիներ անց:
Նրանք օժտված են հզոր որսացնող հմտություններով և ամենակեր կենդանիներ են, ուտում են հատապտուղներ, արմատներ, ձուկ և մանր կաթնասուններ:
Բնության մեջ գրանվցած ամենամեծահասակ գորշ արջը ապրել է մոտ 37 տարի։
First of all: thank you. You’re choosing something different. This is not a normal gift. This is a special gift because it will help protect the beautiful and fragile nature that surrounds us.
This is a perfect gift for animal lovers, environmentalists or simply people with a big heart.
Last-minute gift? This is the perfect solution! You can send the personalized certificate very quickly! We’ll keep you updated on how you’re supporting our vital work.
Safety: our donation process is fully encrypted to ensure all personal and financial information is kept safe and secure.
Any questions? Take a look at our adoption FAQs
Որդեգրելով գորշ արջ՝ Դուք անմիջականորեն աջակցում եք պահպանման ծրագրերին, որոնք ապահովում են այս կենդանիների գոյատևումը ապագա սերունդների համար: Ձեր աջակցությունը նպաստում է կենսավայրերի վերականգնմանը, մոնիթորինգի ջանքերին և կրթական ծրագրերին, որոնք նվազեցնում են կոնֆլիկտը և խթանում համակեցությունը:
1. Ընտրեք այն կենդանուն, որին ամենից շատ եք սիրում
2. Ընտրեք նվիրատվության գումարը
3. Լրացրեք տվյալները
4. Ստացեք որդեգրման վկայականը էլ․ փոստով 24 ժամվա ընթացքում
Մենք Ձեզ պարբերաբար կտեղեկացնենք, թե ինչպես եք Դուք աջակցում մեր շատ անհրաժեշտ աշխատանքին:
Անվտանգություն. մեր նվիրատվության գործընթացը լիովին գաղտնագրված է Ձեր անձնական և ֆինանսական տվյալների գաղտնիությունը ապահովելու համար։